Իսպանիայում տաճար կա, որի կառուցումն արդեն երկրորդ հարյուրամյակն է չեն կարողանում վերջացնել: Դա Բարսելոնի «Սուրբ ընտանիք» տաճարն է, հայտնում է novosti-n.org-ը: Հենց այդ փաստն էլ տաճարին հայտնի է դարձրել, որը համարվում է մարդկության պատմության մեջ ամենաերկար կառուցվողը: Դրա շինարարությունը նախատեսված է ավարտել միայն 2026 թվականին:
Տաճարը 1892 թվականին սկսել է կառուցել Անտոնիո Գաուդին: Այդ մեծ ճարտարապետը կազմել է կառուցման պլանը, որի համաձայն էլ մինչ այսօր կատարվում են շինարարական աշխատանքները: Ենթադրվում է, որ այն կունենա 170 մ բարձրություն:
Սակայն, տաճարն արդեն իր դռները բացել է այցելուների առաջ: 2010 թվականի նոյեմբերի 7-ին տաճարն օծել է Բենեդիկտոս XVI պապը, և հայտարարվել է, որ այն պատրաստ է ամենօրյա ծառայություններին:
Արժե նշել, որ տաճարն իրոք զարմացնում է իր գեղեցկությամբ և վեհությամբ, ինչի ապացույցն է, այն դիտել ցանկացող զբոսաշրջիկների մեծ խմբերը:
Աղբյուր ` 1in.am