Կարևոր իրադարձություններ

Յուրաքանչյուր օրը գիտակցված ապրելու պարզ եղանակներ

07 Նոյեմբեր, 2015 22:00
Յուրաքանչյուր օրը գիտակցված ապրելու  պարզ եղանակներ

Մարդկանց մեծ մասին թվում է, թե «օրը գիտակցված անցկացնելը» յոգայով կամ ինքնաներշնչմամբ զբաղվողների մենաշնորհն է: Սակայն իրականությունն այն է, որ կան բազմաթիվ պարզ եղանակներ կյանքի յուրաքանչյուր օրը «լիարժեք» ապրելու համար:

Կարևոր է, որ պահպանվեն դրանցից գոնե մի մասը:

1. Վաղ առավոտյան մարզանք կատարեք: Դա կարող է լինել ինչ-ինչ վարժություններ յոգայից կամ պարզ վարջությունների համալիր: Շատ կարևոր է, որպեսզի ուղեղին արթնանալու ազդակ հաղորդվի:

2.. Ողջ օրվա ընթացքում ջուր խմեք: Նախաճաշից առաջ մեկ բաժակ ջուրը ձեզ համար պետք է ավանդույթ դառա: Աշխատավայրում ևս պահեք ջրով լի շիշ:

3. Սնունդը դանդաղ ծամեք: Վայելեք ուտելիքի բաղադրությունն ու համը:

4. Առավոտյան գրեք օրվա երեք կարևորագույն գործերը, որոնք պետք է կատարեք: Կարևոր է, որ դա անեք մինչև էլեկտրոնային փոստի ստուգելը:

5. Երաժշտություն լսեք: Դա հեռուստացույցի անիմաստ խոսակցություններից գերադասելի է, երբ այն ընդամենը սենյակը լցնելու համար է միացված:

6. Օրագիր վարեք: Ձեր և թղթի հետ կիսվեք սեփական մտահոգություններով ու ծրագրերով: Ավելի լավ է` դա անել երեկոյան:

7. Հարցրեք ինքներդ`ձեզ. «ի՞նչն է ճիշտ աշխատում»: Քանի որ մեր ուղեին ավելի հեշտ է շրջապատի բացասական դրևորումներն արձանագրելը (այդպիսին է մեզ դարձրել զարգացումը), աշխատեք օրվա ընթացքում կենտրոնանալ դրականի վրա:

600x580

8. Հանդիպմա՞ն եք եկել: Հեռախոսը դրեք «ինքնաթիռային» ռեժիմի:

9. Շնչեք խորը: Ցանկալի է` դանդաղ: Այդպես վարվեք ամեն անգամ, երբ վրդոհվում կամ անտրամադիր եք:

10. Կանգ առեք: Եթե դուք ժամանակ գտնեք կանգնելու և փողոցի ծաղկից հոտ քաշելու, ապա կյանքն այսպես, թե այնպես ավելի ուրախ կթվա:

11. Զբոսնեք: Հիշեք` նստելը համարժեք է ծխելուն: Հաճախ վերկացեք համակարգչի մոտից:

12.Դուրս եկեք ճաշելու: Գրասենյակում կամ, որն ավելի վատ է` աշխատատեղում, մի ճաշեք:

13. Մեքենան հեռու կայանեք: Դա հնարավորություն կտա գոնե 5 րոպե քայլել մեքենայից դեպի գրասենյակ և հակառակը:

14. Ձեր հարազատներին հնարավորինս հաճախ տեղեկացրեք, թե ինչու եք նրանց գնահատում: Հաճոյախոսությունը միշտ էլ նվեր է:

15. Հետևեք, որ ձեր ուղղեը միշտ ներկայում լինի: Եթե դուք խորասուզվել եք անցյալի կամ ապագայի մասին մտքերի մեջ, ապա միշտ փորձեք գիտակցությունը վերադարձնել «ներկա պահ»:

600x580

16. Կերեք թարմ, չմշակված մթերք: Ընկույզը, բանջարեղենն ու մրգերը շատ ավելի նախընտրելի են, քան սնիկերսն ու բրդուջները:

17. Զանգահարեք հին ընկերոջը, ում հետ հարյուր տարի չէիք շփվել: Հենց հիմա:

18. Օրական 30 րոպե սպորտով զբաղվեք:

19. Երեկոյան տոնեք օրվա ընթացքում ունեցած հաջողությունները: Ընդհանրապես` աշխատեք միշտ տոն սարքել:

20. Գիշերը պետք է քնել: Դրա համար ննջարանից պետք է դուրս հանել սմարթֆոնը, պլանշետն ու հեռուստացույցը: Լավ հանգստացեք, չէ՞ որ վաղը ձեզ սպասում է երջանիկ, գիտակցված օրը:

LADYNEWS.am

Լրահոս

Դիտել ավելին