Կարևոր իրադարձություններ

Վիզը կապած է մարմնին, մատները չկան, գրիժան կապում է, որ չընկնի. Արթուր Սարգսյանի առողջական վիճակը սարսափելի է (տեսանյութ)

09 Օգոստոս, 2016 15:00
Վիզը կապած է մարմնին, մատները չկան, գրիժան կապում է, որ չընկնի. Արթուր Սարգսյանի առողջական վիճակը սարսափելի է (տեսանյութ)

Այսօր՝ օգոստոսի 9-ին, «Սասնա ծռերի» անդամներին իր մեքենայով ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է, նա դարձավ 48 տարեկան: Արթուրի ծննդյան առթիվ նրա ընկերներն ու հարզատաները հավաքվել էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ՝ իրենց հետ բերելով սնունդ և «Հաց բերող Արթուրի ծննդյան առթիվ» գրառումամբ տորթ:

Արթուր ընկերները հորդորեցին իշխանություններին ազատ արձակել նրան: Իսկ ահա Արթուր Սարգսյանի ավագ եղբայրը՝ Արսեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որպես եղբայր, արդարացնում է նրա քայլը. «Ինքը հերոսություն է գործել, որովհետև վտանգը անտեսելով, սնունդ է հասցրել այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեցել են: Ես այսօր նրան կալանավորել են, այն դեպքում, երբ առողջական լուրջ խնդիրներ ունի, և իրեն չի կարելի պահել նման պայմաններում»:

Եղբոր խոսքով, Արթուրը  «Սասնա ծռերի» անդամներից ոչ մեկի հետ կապ չի ունեցել: «Արթուրի առողջական վիճակը սարսափելի վատ է: Բացի ուղեղի դատողությունից, մնացած ամեն ինչ վնասված է, բանտարկվելուց հետո վիճակը վատացել է: Նրան հատուկ ուշադրություն  է պետք»,-ասաց եղբայրը:

«Չի կարողանում կոշիկները կոճկել, քայլելուց դժվարանում է, ողնաշարի և վզի վրա մետաղներ են, գրիժան ուռել է, կապում է, որ չընկնի: Վիզը կապած է մարմնին, կողքը չկա, մատները չկան, գլուխը չին կարողանում թեքել»,-շարունակեց Արթուր Սարգսյանի ընկերներից մեկը:

Նշենք, որ Արթուր Սարգսյանի ընկերներին եւ հարազատներին թույլ տվեցին իրենց հետ բերած երեք տորթերը փոխանցել ներս: 

 

Լրահոս

Դիտել ավելին