Արմավի հատկությունների համար բժիշկները այդ միրգր ընդգրկել են երեք ամենաարդյունավետ դիետիկ մթերքների շարքում, իսկ նրա բուժական հատկությունները զիջում են միայն ցիտրուսային մրգերին: Այդ մասին հայտնում է hronika.info-ն:
Արմավը մեծ թվով վիտամինների աղբուր է: Այն հատկապես շատ է պարունակում B, C և PP խմբի վիտամիններ: Միկրոտարրերից բժիշկները առանձնացնում են ֆոսֆորը, կալիումը, երկաթը, նատրիումը, կալցիումը և մագնեզիումը:
100 գրամ արմավը պարունակում է 65 կալորիա, սակայն այն բանի շնորհիվ, որ նարնջագուն մրգերը պարունակում են մեծ քանակությամբ պեկտին և բջջանյութ, դրա քիչ քանակությունը երկար ժամանակով հագեցնում է օրգանիզմը: Դիետան, որի կազմում մտնում է արմավը, հաստատված է գիտական հետազոտություններով:
Մոնոդիետայի դեպքում, երբ հանձնարարվում է ուտել օրը երկու կիլոգրամ արմավ՝ 6 օր, կարելի է կորցնել 5 կգ քաշ: Սակայն սնվելու այդ տեսակը հոգեբանորեն դժվար է: Ավելի հեշտ է, եթե մի օրը միայն արմավ ուտել նախաճաշին, իսկ մյուս օրը՝ ընթրիքին: