Կարևոր իրադարձություններ

Սիլվանում թուրք ոստիկանությունը շարունակում է կրակել անմեղ քաղաքացիների վրա

09 Նոյեմբեր, 2015 21:05
Սիլվանում թուրք ոստիկանությունը շարունակում է կրակել անմեղ քաղաքացիների վրա

Դիարբեքիրի Սիլվան գավառում արդեն 7-րդ օրն է, ինչ շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Թարաֆ» պարբերականը, նախորդ օրերի ընթացքում ոստիկանության արձակած կրակոցների հետևանքով զոհվել է 4 քաղաքացի:

Թուրքական մեկ այլ՝ Dicle լրատվականի փոխանցմամբ՝ նոյեմբերի 9-ին ոստիկանության գործողությունների հետևանքով վիրավորվել է ևս 3 մարդ        , ովքեր անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից 45-ամյա Մեհմեթ Յավուզը, չնայած բժշկական միջամտությանը, մահացել է: Մյուս երկուսը շարունակում են գտնվել բժշկական վերահսկողության ներքո:

Թուրքական Demokrathaber.net-ի տեղեկացմամբ՝ Սիլվանում արդեն մի քանի օր է՝ չկա համացանց, էլեկտրականություն և ջուր, նշվում է, որ բնակիչների շրջանում արդեն նկատվում է սննդի կարիք: Թեպետ ոստիկանության գործողությունների դեմ իրականացվող բողոքի ակցիաներում ձերբակալվել է 23 մարդ, այդուհանդերձ, գավառի բնակիչները շարունակում են իրենց բողոքի գործողությունները:

Նախօրեին Սիլվանում ոստիկանության գործողությունները դատապարելու նպատակով բողոքի ակցիա էր կազմակերպվել Ստամբուլում: Ցուցարարները, բղավելով, որ Սիլվանի ժողվուրդը միայնակ չէ, հորդորել էին լռեցնել բոլոր զենքերը:

Լրահոս

Դիտել ավելին