Կարևոր իրադարձություններ

Ուսման հանդեպ սերը ժառանգաբար է անցնում

10 Նոյեմբեր, 2015 11:40
Ուսման հանդեպ սերը ժառանգաբար է անցնում

Սովորելու ցանկությունը կամ դրա բացակայությունը կախված է մեր գեներից: Այս կարծիքին են եկել Լոնդոնի  «Գոլդսմիտս» և  «Օհայո» համալսարանների գիտնականները:

Հետազոտության արդյունքում ուսումնասիրվել են վեց տարբեր երկրներից 9-16 տարեկան ավելի քան 1300 երկվորյակ: Այդ երկրներն են եղել՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, Գերմանիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

Ուսումնասիրությունների արդյունքները գիտնականների համար անսպասելի էին: Նրանք կարծում էին, որ արտաքին գործոնները՝ ընտանիքը, հասարակությունը, դպրոցն ու ուսուցիչներն ավելի ազդեցիկ դեր ունեն երեխաների կյանքում: Գործում պարզվել է, որ դա այդպես չէ:

Այնպես որ, միանգամից չի կարելի մեղքը գցել «վատ»  ուսուցիչների կամ դպրոցի վրա: Սակայն չի կարելի նաև համարել, որ ուսման հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար կա կոնկրետ գեն: 

Լրահոս

Դիտել ավելին