Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն է Նաիրա Զոհրաբյանի դստեր աշխատավարձը

10 Նոյեմբեր, 2015 21:24
Որքա՞ն է Նաիրա Զոհրաբյանի դստեր աշխատավարձը

Analitik.am-ը գրում է.

Կենտրոնական բանկում չափազանց ընդդիմադիր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ քննարկումների ժամանակ ուղղակի փայլեց։ Նախ նա ինչպես միշտ իր պարտքը համարեց անդրադառնալ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի բիոզուգարաններին, հետո հիշատակեց ֆինանսների նախկին նախարարի կնոջ դեկրետային արձակուրդը։ Հետին թվով ընդդիմադիր տիկինը, ինչպես նկատում եք, գործող կառավարության աշխատանքից գոհ է։ Նրան բացառապես հետաքրքրում են Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության կազմում վաղուց հրաժարական տված պաշտոնյաները։

Չար լեզուները պնդում են, որ այս հետին թվով ընդդիմադիր գործունեությունը բավական եկամտաբեր գործ է։ Մենք, իհարկե, չենք հավատում այդ լեզուներին ու վստահ ենք, որ տիկին Նաիրան պատահականության սկզբունքով է ընտրում իր քննադատության թիրախներին։ Բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր հաճույք են ստանում Նաիրա Զոհրաբյանի գործունեությունից, բարեկամաբար, խորհուրդ ենք տալիս հաճույքի ուրիշ սուբյեկտ ընտրել, որովհետև ամեն բան վաղուց բոլորի համար պարզ է։ Վառված խաղաքարտերով բացառվում է լուրջ խաղը։

Առայժմ սահամանափակվենք այս խորհրդով։ Իսկ մենք միանում ենք Նաիրա Զոհրաբյանի կոչին ու պահանջում հրապարակել ոչ միայն ԿԲ նախագահի ու տեղակալի աշխատավարձի չափը, այլ նաև Նաիրա Զոհրաբյանի դստեր աշխատավարձի չափը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Նաիրա Զոհրաբյանի դուստրը աշխատում է Կենտրոնական բանկում, որի բարձր աշխատավարձերից այսօր բողոքում էր Էրդողանին հարց տված չափազանց ընդդիմադիր Նաիրա Զոհրաբյանը։ Վստահ ենք, որ Նաիրա Զոհրաբյանի դստեր աշխատավարձը չափազանց հետաքրքիր ինֆորմացիա կլինի հասարակության համար։

 

Լրահոս

Դիտել ավելին