Կարևոր իրադարձություններ

Նոր, դաժան դեպք Հայաստանի զորամասերից մեկում. զինծառայողի արժանապատվությունն այնքան են ստորացրել, որ խելագարվել է

12 Նոյեմբեր, 2015 16:58
Նոր, դաժան դեպք Հայաստանի զորամասերից մեկում. զինծառայողի արժանապատվությունն այնքան են ստորացրել, որ խելագարվել է

Shamshyan.com-ը գրում է. Զորամասում դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում 2015թ. հունվարին զորակոչված Ա.Հ.-ն ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկանում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտից (ՔՀԻ): Նրանց ներկայացրած մանրամասները ներկայացնում ենք ստորեւ.

«Նոյեմբերի 9-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությանը դիմել են ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, 2015թ. հունվարին զորակոչված Ա.Հ.-ի ազգականները եւ հայտնել, որ վերջինս զորամասում դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր եւ տեղափոխվել է Երեւանի կայազորային հոսպիտալ:

ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ վերջինս, իրոք, ենթարկվել է ուժեղ հոգեբանական տրավմայի եւ ներկայումս ստանում է համապատասխան բուժում: Ըստ ազգականների տվյալների՝ Ա.Հ.-ին զորամասում ծեծի են ենթարկել, ենթադրաբար դեպքը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 6-ին կամ 7-ին: ՔՀԻ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ այս միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելու, արդյունավետ եւ անհապաղ քննություն իրականացնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Հարկ է ընդգծել, որ ինչպես զորակոչվելիս, այնպես էլ ծառայության ընթացքում բուժզննության ժամանակ Ա. Հ.-ի մոտ հոգեկան առողջության հետ կապված որեւէ խնդիր չի արձանագրվել, նա ճանաչվել է շարային ծառայության համար պիտանի: Ուստի, նա խնդիրը ձեռք է բերել ծառայության ընթացքում, ենթադրաբար, դաժան վերաբերմունքի հետեւանքով: 

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին