Կարևոր իրադարձություններ

Փարիզի վրա հարձակումը «հարձակում էր ողջ մարդկության վրա». (տեսանյութ)

14 Նոյեմբեր, 2015 09:44
Փարիզի վրա հարձակումը «հարձակում էր ողջ մարդկության վրա». (տեսանյութ)

Մեկ ժամ առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ֆրանսիացի ժողովրդին իր ցավակցություններ է հայտնել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ։

Իր ելույթում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Փարիզի վրա հարձակումը «հարձակում էր ողջ մարդկության վրա»։

«Դա պարզապես հարձակում չէր Փարիզի վրա, հարձակում չէր Ֆրանսիայի վրա, դա հարձակում էր ողջ մարդկության և արժեքների վրա»,- ասել է Օբաման։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին, Փարիզի վեց տարբեր տեղերում ահաբեկչություններ էին եղել։ Զոհերի թիվն անցնում է 153-ից և աճելու միտում ունի։

Լրահոս

Դիտել ավելին