Կարևոր իրադարձություններ

Չնայած հանրահավաքների արգելքին` Փարիզի բնակիչները ծաղիկներով ու մոմերով գնում են Հանրապետության հրապարակ

15 Նոյեմբեր, 2015 14:11
Չնայած հանրահավաքների արգելքին` Փարիզի բնակիչները ծաղիկներով ու մոմերով գնում են Հանրապետության հրապարակ

Փարիզի Հանրապետության հրապարակը, որն այս տարվա հունվարին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ժողովրդի համազգային միացման խորհրդանիշն էր դարձել՝ նորից ընթանում է Փարիզի հազարավոր բնակիչների հոսքը: Ծաղիկներն ու մոմերը ձեռքներին մարդիկ գնում են այնտեղ հարգելու նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների զոհերի հիշատակը; Եվ այդ ամենը` չնայած վատ եղանակին ու ցանկացած փողոցային գործունեություն վարելու արգելքին, որը սահմանվել է ամբողջ երկրում արտակարգ դրության պատճառով, գրում է TASS-ը:

Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են գալիս մեծից փոքր:

Հրապարակից մի փոքր հեռու հերթապահում են ոստիկանները` հետևելով հասարակական կարգին: Իրավապահները բարձրախոսով հավաքվածներին անդադար հիշեցնում են փողոցում ցանկացած երկարաժամկետ հավաքների անթույլատրելիության մասին:

Լրահոս

Դիտել ավելին