2015 թվականի հունիսի 19-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից ոստիկանություն էին բերման ենթարկվել քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թեւոսիկը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդ Արմեն Ղարիբյանը, Կարեն Բագրատունյանը, որը առավել հայտնի է Սամբիստ Կարեն անվանմամբ եւ եւս մի քանի այլ անձիք: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, սակայն դատարանի առաջ կանգնեց միայն մեկը` Սամբիստ Կարենը: Հիշեցնենք, որ այդ օրը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման ենթարկված Թեւոս Սաֆարյանը եղել էր Բենթլի մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցել էր Կարեն Բագրատունյանը` Սամբիստ Կարենը, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է Քանաքեռցի Հարութ անունով, Արմեն Ղարիբյանը, որը ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդն է, ինչպես նաեւ՝ Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող եւս յոթ անձ: Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել էր առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով: Նույն ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է եւս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով: Ուղեկցող անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է շագանակագույն չորացված զանգված: Ավելի ուշ պարզվել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը մտերիմ է ԱԺ պատգամավոր, Սեյրան Սարոյանի հետ եւ դեպքից օրեր առաջ Մոսկվայից Երեւան ժամանելով՝ պատգամավորից խնդրել էր նրա «Bentley»-ի ավտոմեքենան, որպեսզի մի քանի օր օգտագործի եւ միայն 6-րդ վարչություն բերման ենթարկվելուց հետո է պատգամավորն իմացել դեպքի կատարվածի մասին: Ինչեւէ, բերման ենթարկվածներից միայն կալանքի տակ հայտնվեցին Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի վարորդ Արմեն Ղարիբյանը եւ Կարեն Բագրատունյանը` Սամբիստ Կարենը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/444472/