Կարևոր իրադարձություններ

Քչերը կհասկանան այս լուսանկարներում թաքնված գաղտնիքը

15 Նոյեմբեր, 2015 23:28
Քչերը կհասկանան այս լուսանկարներում թաքնված գաղտնիքը

Պատուհանի մոտ կանգնած աղջկա պատկերն առաջին հայացքից ուշադրություն է գրավում: Շերտավարագույրի արանքներից ընկնող լույսը նրբորեն գրկում է աղջկա կիսամերկ մարմինը և հերոսուհուն հագցնում է գծավոր զգեստ՝ պատրաստված միայն ստվերից…

Հիանալով այս կերպարով՝ չես էլ նկատում, որ սա լուսանկար չէ, այլ ձեռքով նկարած նկար է: Անհավանական է, բայց այս գլուխգործոցը արված է վրձիններով և ներկերով:

Այս աշխատանգի հեղինակն է ավստրալացի նկարիչ Անվեն Քիլինգը: Նա իր աշխատանքները ստեղծում է հիպերալիզմի տեխնիկայով՝ փորձելով իր հերոսներին տալ «լուսանկարչական» իրական էֆեկտ:

Նկարչուհու մոտ հատկապես լավ է ստացվում կանացի բնական պատկերումը:

Ձեզ ենք ներկայացնում Անվեն Քիլինգի առավել հուզական աշխատանքները:

Թվում է, եթե ականջ դնես՝ կլսես այս աղջկա շնչառությունը:


Նկարչուհուն առավել լավ է հաջողվում պատկերել լույսի և ստվերի խաղը:


Ուղղակի ապշեցնող նկար ….


Ինչպիսի թեթև և եթերային նկար:

 
Սրանք իսկական գլուխգործոցներ են, որոնց տեղը թանգարանում է:

Լրահոս

Դիտել ավելին