Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի հանրապետական սենատորները կողմ են Սիրիա ու Իրաք ցամաքային զորք ուղարկելուն

16 Նոյեմբեր, 2015 22:05
Ամերիկացի հանրապետական սենատորները կողմ են Սիրիա ու Իրաք ցամաքային զորք ուղարկելուն

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնն ու Լինդսի Գրեհեմը հայտարարել են Սիրիա և Իրաք ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար ցամաքային զորք ուղարկելու անհրաժեշտության մասին։

Երկու սենատորներն էլ կասկածի տակ են դրել ԱՄՆ-ի տարածքում ներգաղթյալներ ընդունելու գործընթացի դադարեցման նպատակահարմարությունը։ Նրանք հայտարարել են, որ քանի դեռ չի լուծվել ԴԱԻՇ-ի խնդիրը, չի լուծվի ներգաղթյալների խնդիրը։

Լրահոս

Դիտել ավելին