Կարևոր իրադարձություններ

Միջերկրական ծովում ռուսական ռազմական նավերը հրթիռային հարվածներ են հասցրել «ԻՊ»-ի դիրքերին

17 Նոյեմբեր, 2015 18:35
Միջերկրական ծովում ռուսական ռազմական նավերը հրթիռային հարվածներ են հասցրել «ԻՊ»-ի դիրքերին

Միջերկրական ծովում ռուսական ռազմական նավերը հրթիռային հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Ռաքքայում: Այս մասին հաղորդում է Le Monde պարբերականը:

Պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտարարել է, որ ՌԴ Ռազմածովային նավատորմը նոյեմբերի 17-ին հարվածներ է հասցրել Ռաքքայի վրա, որտեղ կենտրոնացած են ԻՊ հիմնական ուժերը, նրանց զինամթերքի պահոցները և նրանց ուսումնական կենտրոնը:

Ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, հարվածները հասցվել են Б-237 «Ростов-на-Дону» սուզանավից: Սա առաջին դեպքն է Ռուսաստանի զինված ուժերի պատմության մեջ, երբ հարված է հասցվել սուզանավից իրականա թշնամում դիրքերին:

Լրահոս

Դիտել ավելին