Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Բաքվում գտնվող Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սալիդ Զեքի Չոլաքին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանի ռազմաքաղաքական քաղաքական վիճակը, ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարները։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Հասանովը հայտարարել է, որ երկկողմ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի հետագայում։ Չոլաքն իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանը Թուրքիայի կարևոր դաշնակիցն է. «Մեր համագործակցությունը պետք է օգուտ և փորձ բերի մեր զինված ուժերին»։
Թուրք զորահրամանատարն Ադրբեջանում կմնա մինչև նոյեմբերի 19-ը։