Մահապարտ կինը, որը զոհվել է Փարիզում հատուկ գործողության ընթացքում, հասցրել է գործի դնել պայթուցիկ սարքը։ Այս մասին հայտնում է BFM-ը՝ հղում անելով քննության աղբյուրին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանները կին ահաբեկչի են ոչնչացրել։
Վերջին տվյալներով՝ ընդհանուր առմամբ գործողության ընթացքում զոհվել է 3 մարդ, ևս 2-ը կամ 3-ը ձերբակալվել են։
Որոշ տվյալներով՝ բնակարանում, որը պաշարել են իրավապահները, դեռևս ահաբեկիչներ են մնում։ Նրանք կապ ունեն Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հետ։