Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կայացած է (տեսանյութ)

07 Դեկտեմբեր, 2015 17:07
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կայացած է  (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կայացած է: ՛՛Իհարկե հանրաքվեն նաև տվել է այնպիսի արդյունքներ, որ շատ լուրջ ուսումնասիրության կարիք կա: Այն պատկառելի քանակը նաև, որ ՛՛ոչ՛՛-ն է արձանագրել, մտորելու տեղիք է տալիս, բայց նաև համահունչ է այն մեր տպավորությանը, որ մենք ունեցել էինք քարոզարշավի ընթացքում՛՛,-ասաց նա; ՀՅԴ-ի խորհին համոզմամբ, ոչ-ը դժգոհության դրսևորումն է առ իշխանություններ և իշխանությունների վարած քաղաքականությանն է պատկանում, այո-ն՝ սահմանադրությանն է ուղղված: ՀՅԴ խմբակցության ղեկավարի հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Դիտել ավելին