Կարևոր իրադարձություններ

12:00-ի դրությամբ հանրապետությունում որոշ ճանապարհներ բքի պատճառով դժվարանցանելի են

06 Հունվար, 2016 12:10
12:00-ի դրությամբ հանրապետությունում որոշ ճանապարհներ բքի պատճառով դժվարանցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Կոտայքի մարզում՝ Կապուտան-Հատիս-Զովաշեն, Սևաբերդ և Ֆանտան գյուղեր տանող ավտոճանապարհները: 

Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: 

Արարատի մարզի և հանրապետության բարձրադիր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա է բուք և տեղումներ ձյան տեսքով:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:

Լրահոս

Դիտել ավելին