Կարևոր իրադարձություններ

Մեկ ձվածեղ ուտելուց, մեկ էլ օրենք գրելուց շատով լինելը էդքան էլ լավ չի. Հրայր Թովմասյանը՝ ԸՕ նախագծի և ընդդիմության մասնակցության մասին (տեսանյութ)

29 Հունվար, 2016 14:35
Մեկ ձվածեղ ուտելուց, մեկ էլ օրենք գրելուց շատով լինելը էդքան էլ լավ չի. Հրայր Թովմասյանը՝ ԸՕ նախագծի և ընդդիմության մասնակցության մասին (տեսանյութ)

Այսօր՝ կառավարության նիստից հետո, Shabat.am-ը ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքվեց ՀՀ ԸՕ-ի նախագծի  մասին: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, նախագծի մշակման գործը իշխանությունները հանձնարարել են Թովմասյանին:

՛՛Կա փոքրիկ աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված եմ նաև ես, և արդարադատության նախարարությունը, և կառավարության աշխատակազմ: Եվ աշխատանքները ընթանում են: Կա որոշակի արդեն նյութ, բայց այս փուլում պատրաստ չէ դա հանրային դարձնել՛՛,-ասաց Թովմասյանը:

Ըննդիմության ներկայացուցիչների չմասնակցության մասին, Թովմասյանը հետաքրքիր ձևակերպում ունի. ՛՛Կիսատ եփած ճաշը լավ չէ հրամցնել, կա խնդիր, պետք է դեռ հասկանալ Սահմանադրությունը իրացնելու հետ կապված պրոցեսները, մեխանիզմները գտնելու, որից հետո, վստահեցնում եմ, որ քաղաքական ուժերի մասնակցությամբ այդ քննարկումները կընթանան՛՛:

Հարցին, թե մի տեսակ տխուր չէ միայն իշախանական ուժերով ընտրական օրենսգիրք կազմել, Թովմասյանը կատակելով պատասխանեց. ՛՛Մի քանի բաներ կա,որ ասում է, դրա ժամանակ շատով լինելը էդքան էլ լավ չի՝ մեկ ձվածեղ ուտելուց է , մեկ էլ օրենք գրելուց՛՛:

Թովմասյանը նշեց, որ բացի իրենից նախագծի վրա աշխատում են Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը:

Shabat.am-ի դիտարկումը, թե , ըստ էության, կազմվել է թիմ, որը կչեզոքացնի ընդդիմությանը, Թովմասյանը չհասկացավ. ՛՛Չհասկացա, չեմ հասկանում, ինչ է նշանակում է ընդդիմությանը չեզոքացնող…ես ասում եմ, ընդամենը նախագծի պատրաստման փոքրիկ աշխատանքները համակարգող ինչ-որ խումբ՛՛:

Մանրասմասները՝ Shabat.am-ի տեսանյութում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին