Կարևոր իրադարձություններ

Շուշանիկ Բախշյանի փաստաբանի նկատմամբ վարույթ կհարուցվի՞. ծննդկանի հայրը կրկին դիմել է փաստաբանների պալատին

09 Փետրվար, 2016 15:24
Շուշանիկ Բախշյանի փաստաբանի նկատմամբ վարույթ կհարուցվի՞. ծննդկանի հայրը կրկին դիմել է փաստաբանների պալատին

Անցած տարի հուլիսի 27-ին մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը դիմում էր ներկայացրել Փաստաբանների պալատ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ կարագապահական վարույթ հարուցելու և  նրան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 

 Տուժող կողմին վիրավորել և ցավ է պատճառել Ալեքսանդր Սիրունյանի կողմից ասուլիսի ընթացքում  թույլ տրված մի շարք արտահայտություններ՝ մասնավորապես. «Մերի Մարգարյանին հոսպիտալացնեին էլ մահանալու էր, չհոսպիտալացնեին էլ», «եթե մարդ դատվեց այս գործով, ապա դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի լինելու», «Այս մահացածի մոտ գտել են մի փոքր մսի կտոր, ասել են՝ սա լյարդն է եղել, ասում են՝ սա էլ թոքերն է եղել»:

Փաստաբանը, որի նկատմամբ  բողոք էր ներկայացվել պատասխանել էր ծննդկանի իրավահաջորդին նշելով. «Հասկանում եմ, որ Վաղինակ Մարգարյանի համար ավելի ընդունելի կլիներ իմ հայտարարությունն այն մասին, որ Շուշանիկ Բախշյանը կդատվի: Սակայն փաստաբանական էթիկան բոլորովին այլ բան է հուշում: Մարգարյանն այս հայտարարությանս կապակցությամբ պատշաճ դիմող չէ: Ինչ վերաբերում է տուժողի առողջական վիճակին, ապա հայտնում եմ, որ եթե Վաղինակ Մարգարյանը պալատից ցանկանում է տեղեկանալ, թե իրականում ինչ ապացույցներ ունեմ այս գործով, ապա նա պարզապես մոլորության մեջ է: Վ. Մարգարյանի դիմումի այս մասով գտնում եմ, որ իմ  նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում կխախտվի դատավարության մրցակցության սկզբունքը և սույն քրգործով կողմերս հայտնվելու ենք անհավասար վիճակում...»:

«Վաղինակ  Մարգարյանը ծանոթացել է փաստաբան Սիրունյանի ներկայացրած բացատրությանը, և ցանկացել է իր տեսակետը ներկայացնել բացատրության ձևով, որը ներկայացվել է Փաստաբանների պալատի նախագահին»: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի իրավահաջորդի փաստաբան Մարինե Թովմասյանը:

Չնայած Սիրունյանի հայտարարությանը, թե Վաղինակ Մարգարյանն իր  հայտարարության կապակցությամբ պատշաճ դիմող չէ, պետք է հիշեցնենլ, որ Սիրունյանը մոտ վեց ամիս շարունակ իրականացվող քննությանը մասնակցելով որպես վկայի փաստաբան, այնուհետև կասկածյալի, մեղադրյալի պաշտպան, ամենայն հավանականությամբ մոռացել է , թե ով է հանդիսանում տուժողի իրավահաջորդը և այդ առումով համապատասխան միջնորդություն է հարուցել վարույթն իրականացնող մարմնին, պարզաբանում ստանալու խնդրանքով: Հիշեցնենք, որ  2015 թվականի օգոստոս ամսից մամուլը հեղեղված էր պաշտոնական այն տեղեկատվությամբ, որ Մերի Մարգարյանի իրավահաջորդ է ճանաչվել հայրը՝ Վաղինակ Մարգարյանը:

Լրահոս

Դիտել ավելին