Կարևոր իրադարձություններ

Մանկական սրճարանի 2-րդ հարկից ընկած երեխայի փայծաղը հեռացվել է. նա վերակենդանացման բաժանմունքում է

15 Փետրվար, 2016 11:41
Մանկական սրճարանի 2-րդ հարկից ընկած երեխայի փայծաղը հեռացվել է. նա վերակենդանացման բաժանմունքում է
Երևանում փետրվարի 13-ին մանկական սրճարանի 2-րդ հարկի աստիճաններից ընկած 11-ամյա տղայի փայծաղը հեռացվել է: Այս մասին Shabat.am-ին փոխանցեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
 
«Որոշակի դրական դինամիկա կա, արհեստական շնչառության ապարատից հանվել է, գիտակցությունը վերականգնվում է, շարունակվող արյունահոսության նշաններ չունի: Երեխայի փայծաղը հեռացվել է: Կոտրվածքներն են անշարժացվել»,-ասաց Դալլաքյանը:
 
Երեխան այս պահին գտնվում է վերականենդանացման բաժանմունքում:
 
Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 13-ին Երեւանի մանկական սրճարաններից մեկում 11-ամյա տղա է ընկել երկրորդ հարկից և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Տարածված տեղեկությունների համաձայն` տղան մասնակցում էր ընկերոջ ծննդյան տոնին, երբ սրճարանի սրահում վազվզելու ժամանակ անզգույշ է եղել ու ընկել:

Լրահոս

Դիտել ավելին