Կարևոր իրադարձություններ

Բաղդադի մերձակայքում ահաբեկչությունից 60 մարդ է զոհվել

06 Մարտ, 2016 17:44
Բաղդադի մերձակայքում ահաբեկչությունից 60 մարդ է զոհվել

Առնվազն 60 մարդ է զոհվել Բաղդադից 95 կմ հարավ գտնվող անցակետում, որտեղ պայթել է բեռնատարը` մահապարտ ահաբեկիչով հանդերձ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է նաև, որ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ խմբավորումը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հիլլա քաղաքի մերձակայքում գտնվող անցակետում ահաբեկչությունից առաջ խաղաղ բնակիչների տասնյակ ավտոմեքենաներ են կուտակվել:

Լրահոս

Դիտել ավելին