Կարևոր իրադարձություններ

Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապի միջոցները ստուգվում է ամեն օր. Պենտագոն

18 Նոյեմբեր, 2015 23:50
Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապի միջոցները ստուգվում է ամեն օր. Պենտագոն

Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կապի միջոցները ստուգվում են ամեն օր, հաղորդում է RIA Novosti-ն: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը:

«Մենք փորձում ենք այդ կապն ամեն օր, սակայն ես դա շփում չէի անվանի: Մենք ռուսների հետ խոսում ենք ամեն օր, սակայն դա պարզապես կապի ստուգում է»,- ասել է Ուորենը:

Սիրիայի երկնքում կոնֆլիկտից խուսափելու համար հոկտեմբերին Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինվորականները պայմանավորվածություն են ձեռք բերել` կազմելով համապատասխան արձանագրություն:

Լրահոս

Դիտել ավելին