Կարևոր իրադարձություններ

«Վերջապես կարող եմ քնել ժպիտը դեմքիս». Իվետա Մուկուչյանն ընտրել է «Եվրատեսիլ-2016»-ի Հայաստանի երգը

19 Նոյեմբեր, 2015 00:37
«Վերջապես կարող եմ քնել ժպիտը դեմքիս». Իվետա Մուկուչյանն ընտրել է «Եվրատեսիլ-2016»-ի Հայաստանի երգը

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում, հատված է հրապարակել գերմանական կայքերից մեկին տված հարցազրույցից:

«Բոլորդ գիտեք, որ ինձ համար բավական է ինձ ու երկիրս լավ երգով ներկայացնելը: Վերջին ամսվա ընթացքում  մտորումները, քննարկումները, ստեղծագործական աշխատանքները, ինչպես նաև մեզ ուղարկված նոր ստեղծագործությունները բավականին խոստումնալից են Եվրատեսիլի համար։ Վերջապես կարող եմ քնել ժպիտը դեմքիս: Գեղեցիկ կամուրջներ կապեցինք Հայաստանից ԱՄՆ, Նորվեգիայից Գերմանիա, Շվեդիայից Միացյալ Էմիրություններ…

Այս ամենի արդյունքը սերն է, որը ես կարող եմ Եվրատեսիլի բեմից ներկայացնել աշխարհին: Մի անհանգստացեք, հարգելի երկրպագուներ, ամեն ինչ վերահսկողության տակ է: Ամեն ինչ կանենք Հայաստանը լավագույն կողմերով ներկայացնելու համար: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ աշխատանքը ներկայացնելու ձեզ բոլորիդ»:

Հիշեցնենք, որ Eurovision.de կայքին ավելի վաղ տված հարցազրույցում Իվետան ասել էր, որ երգի ընտրությունը կատարվելու է նոյեմբերի 13-ին (խմբ.- այդ հարցազրույցն Իվետան տվել էր նոյեմբերի 12-ին):

Լրահոս

Դիտել ավելին