Կարևոր իրադարձություններ

Փարիզում կատարվածը եղել է ԱՄՆ-ի իմացությամբ. ովքեր են կանգնած ԻՊ-ի հետևում և որն է նրանց նպատակը

19 Նոյեմբեր, 2015 00:39
Փարիզում կատարվածը եղել է ԱՄՆ-ի իմացությամբ. ովքեր են կանգնած ԻՊ-ի հետևում և որն է նրանց նպատակը

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ողջ աշխարհը շունչը պահած հետևում է զարգացումներին:

ԻՊ-ի զինյալները շարունակում են աշխարհին ուղվված սպառնալիքներ հնչեցնել, իսկ աշխարհի գերհզորները յուրահատուկ դաշինք են կնքում ահաբեկչության դեմ:

Տեղի ունեցած և դրանց հաջորդող իրադարձությունների, ԻՊ-ի ահաբեկչությունների և աշխարհում տիրող վիճակի մասին Shabat.am-ը զրուցել է թաքնագիտական յոգային տիրապետող, «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուի մասնակից Վահան Մելիք Փարսադանյանի հետ, ով համարում է, որ Փարիզում կատարվածը եղել է Ամերիկայի իմացությամբ:

Նրա խոսքով, Ամերիկան և Եվրոպան կառավարվում և հովանավորվում են հիմանականում երկու՝Ռոդշիլդների ու Ռոքֆելերների դինաստիաների կողմից և այն, ինչ կատարվում է հիմա, քաղաքական խաղ է:

«Այս ամենը խաղեր են, որ տարվում է հենց Ամերիկայի կողմից: Բուն օջախը հենց Ամերիկայում է: Եթե գալիս ենք այն եզրակացությանը, որ ԻՊ-ը ֆինանսավորվում և կառավարվում է Ամերիկայի կողմից, ապա նշանակում է, որ Ռոդշիլդների ու Ռոքֆելերների միջև ինչ-որ կոնֆլիկտ կա, որովհետև ԻՊ-ը առանց վերին թույլտվության, երբեք Ֆրանսիայում նման բաներ  չէր անի: Սա բոլորը գիտեն, բայց ոչ ոք կոնկրետ չի ուզում խոսել այդ մասին»,-ասաց Վահան Մելիք-Փարսադանյանը:

«Ամերիկայի ժողովուրդն էլ միամիտ ապրում է: Օրինակ Բարաք Օբաման: Կարծո՞ւմ եք նախագահն է այդ երկրի, նա ընդամենը դրածո է, տիկնիկ, ոնց ֆռռացնում են,ոնց ձգում են, այնպես էլ խաղում է և նա ոչինչ չի որոշում: Այստեղ համաշխարհային տիրապետությունն է, որ ձգտում է իշխանությունը պահել ամեն կերպ, ամեն գնով: Դրա համար անհրաժեշտ է վերացնել բոլոր վտանգավոր օջախները: Հիմնականում վտանգ են  ներկայացնւմ Ռուսաստանը, Չինաստանը: Պուտինը կարողացավ այս խաղերի դեմն առնել և դեմ գնաց այս ամեն ինչին»,-մանրամասնեց նա:

Մեր զրուցակցի խոսքով, այս ամենն ուղղված է նաև մուսուլմանության դեմ. «Սա մուսուլմանների ու քրիոստանյաների կռիվ չէ, սա ընդամենը քաղաքական խաղեր են, որոնց հիմնական նպատակն է ստեղծել փոքր պատերազմական դաշտեր աշխարհում: Ներկա դրությամբ Ամերիկայի և Եվրոպայի տնտեսական խոր ճգնաժամից խուսափելու միակ ելքը պատերազմ սկսելն է: Փորձեցին Ուկրաինայում, արաբական երկներում, բայց ոչ մի կերպ չի ստացվում, ժողովուրդը չի ուզում կռվել; Հիմա վերցրել ենահաբեկիչների խաղաքարտն են ուզում կիրառել, որ էլի կռիվներ սկսեն, որպեսզի ձգձգեն, իրենց տնտեսական վիճակը որոշակիորեն կայունանա և կարողանան պահպանվել»:

Մեր զրուցակցի խոսքով, այս ամենի նպատակը պատերազմ սկսելն ու Ռուսաստանին այդ պատերազմի մեջ ներքաշելն է:

«Եթե ամերիկացիներն իրենց երկնաքերները պայթեցրեցին հենց իրենց երկրում, որպեսզի ահաբեկիչների նկատմամբ ատելություն սերմանեն, ինչո՞ւ Ֆրանսիայում չէին կարող նման բաներ անել, կարևորը հակադրություն ստեղծելն է»,-ասաց նա, նկատելով, որ այդ երկրների ղեկավարները դրածոներ են և, բնականաբար, տեղյակ են այս ամենի մասին:

Մեր զրուցակցի խոսքով, եթե ահաբեկչական գործողությունները շարունակվեն, Եվրոպայում մի երկու բան էլի տեղի կունենա և կանցնեն Ռուսաստանին, որովհտեև հիմնական թիրախը Ռուսաստանն է:

«Այն ժամանակ, երբ Ռուսաստանում արվեցին ահաբեկչություններ, դեռ պետություն չկար, դրսից էր ղեկավարվում Ռուսաստանը, հիմա ավելի քիչ է հնարավոր նման ահաբեկչական ակտեր կազմակերպել, քանի որ պետությունը ռուսների ձեռքում է»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով, ԻՊ-ը և մուսուլմանությունը իրար հետ կապ չունեցող բաներ են. «ԻՊ-ում հավաքված են հանցագործներ, սրիկաներ, վարձկաններ, որոնք ֆինանսավորվում են ու նման խաղեր են անում: ԻՊ-ի մեջքի ետևում են  300-ականների կոմիտեն, սիոնների, մասոնների գախտնի օթյակները, որոնք էլի սառցագբեկորի երևացող մասն են միայն, խորքում ավելի խոր բաներ են թաքնված»:

Իսկ ահա, աշխարհի ամենապաշտպանված վայրը, պարզվում է, Հայաստանն է. «Հայաստանի տարածքը ռունաներ են, որոնք կապ ունեն տիեզերքի հետ: Գոյություն ունի «Կենտրոնական լեռ» հասկացողությու: Կարծում էին, թե դա Արարատն է և առաջին հերթին ձգտեցին Արարատը գրավել, գրավեցին, բայց ոչինչ չստացվեց, քանի որ այդ կենտրոնական լեռը Արագածն է: Քանի դեռ Արագածը մեր տարածքում է, Հայաստանին ոչինչ չի սպառնալու»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին