Կարևոր իրադարձություններ

Իտալիան չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողություններին. պաշտպանության նախարար

19 Նոյեմբեր, 2015 01:07
Իտալիան չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողություններին. պաշտպանության նախարար

Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ մասնակցելու Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններին: Այդ մասին հայտնում է Middle East monitor-ը:

«Ես բացառում եմ Սիրիա ներխուժումը: Ահաբեկչության դեմ պայքարը չի նշանակում միայն ռազմական գործողությունների կատարում: Այդտեղ մտնում է նաև հարցի ֆինանսական կողմը, հատուկ ծառայությունների համագործակցությունը և համագործակցության այլ տարբեր որոլտներ»,- հայտարարել է նա:

Միաժամանակ Պինոտին չի բացառել, որ Իտալիան կուժեղացնի իր ներկայությունն Իրաքում: Նրա խոսքերով` այսօրվա դրությամբ Իրաքում կա 500 իտալացի զինծառայող, սակայն Հռոմը ցանկանում է այդ թիվն ավելացնել մինչև 750:

Պինոտին հայտնել է, որ Հռոմը սերտ համագործակցում է Փարիզի հետ ահաբեկչության դեմ պայքարում, և Ֆրանսիային հատկացնում է առավելագույն աջակցություն:

Լրահոս

Դիտել ավելին