Կարևոր իրադարձություններ

Կառավարության միակ անդամը` իշխանության «ցավին անտեղյակ, դավին անհաղորդ». «Հրապարակ»

19 Նոյեմբեր, 2015 08:30
Կառավարության միակ անդամը` իշխանության «ցավին անտեղյակ, դավին անհաղորդ». «Հրապարակ»

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, հոգով ԲՀԿ-ական, բայց փաստացի անկուսակցական Գաբրիել Ղազարյանը թերեւս կառավարության միակ անդամն է, որ իշխանության «ցավին անտեղյակ, դավին անհաղորդ»՝ «այո»-ի քարոզչությամբ չի զբաղվում, տարված է միայն մասնագիտական գործունեությամբ։ «Սպորտը քաղաքականություն չի սիրում, ես դա բազմիցս ասել եմ ու կասեմ»,- մեր լրագրողին բացատրել է Ղազարյանը: Փաստորեն, նոր Սահմանադրությունը միայն քաղաքական նպատակներո՞վ է փոխվում, իսկ գուցե Դուք համաձայն չե՞ք այս գործընթացին։ «Իմ անհատական կարծիքն է, որպես քաղաքացի՝ ես «այո»-ի կողմն եմ»,- շտկել է նախարարը:

Լրահոս

Դիտել ավելին