Կարևոր իրադարձություններ

Եթե 100 մլն դոլար ներդրվի Բյուրականի աստղադիտարանի զարգացման վրա, հարց՝ ո՞վ և ի՞նչ կկարողանա անել. «168 ժամ»

19 Նոյեմբեր, 2015 09:03
Եթե 100 մլն դոլար ներդրվի Բյուրականի աստղադիտարանի զարգացման վրա, հարց՝ ո՞վ և ի՞նչ կկարողանա անել. «168 ժամ»

«Արդյոք այսօր ՀՀ-ում աստղագիտության բնագավառով հետաքրքրված երիտասարդություն, պրոֆեսիոնալ մասնագետներ ունե՞նք։ Սա շատ ցավոտ և ֆունդամենտալ հարց է՝ համապատասխան երիտասարդություն կա՞։ Ենթադրենք վաղը 100 մլն դոլար ներդրվի Բյուրականի աստղադիտարանի զարգացման վրա, հարց՝ ո՞վ և ի՞նչ կկարողանա անել»,- «168 ժամի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում այդ ոլորտի զարգացմանը՝ ասել Է հայազգի ճանաչված աստղաֆիզիկոս, Կանարյուսն կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանը, ով հիմնադրել Է միջազգային ճանաչում ունեցող «Starmus» գիտական փառատոնը։

 

Փառատոն, որին մասնակցել են աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, երաժիշտներ, ինչպես, օրինակ` ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգը, բրիտանացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը, Ալեքսեյ Լեոնովը, այլք։ ««Starmus» գիտական փառատոնի միջոցով ես փորձում եմ երկու խնդիր լուծել, նախ՝ գիտնականների հեղինակության խնդիրը, որը պետք Է բարձրացնել ամբողջ աշխարհում, որովհետև ոչ մի տեղ Նոբելյան ոչ մի մրցանակակիր չունի 0.001 տոկոսն այն հեղինակության, որն այսօր ունեն, ասենք, 20 տարեկան ֆուտբոլիստները։ Սա համաշխարհային տենդենց է։ Սա և ճանաչողության, և հեղինակության խնդիր Է։ Չգիտես ինչի, ամբողջ աշխարհում կարևորություն և հեղինակություն Է ձեռք բերում միայն այն, ինչ հանրահայտ է, ընդ որում՝ միշտ չէ, որ լայն զանգվածները հասկանում են այն, ինչը կարևորում են, տվյալ դեպքում խոսքը գիտությանն Է վերաբերում»,– փառատոնի գաղափարը ներկայացրել Է աստղաֆիզիկոսը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին