Կարևոր իրադարձություններ

Այրվել է մոտ 2 տ անասնակեր, ջերմահարվել՝ տան եվրոպատուհանները

19 Նոյեմբեր, 2015 10:02
Այրվել է մոտ 2 տ անասնակեր, ջերմահարվել՝ տան եվրոպատուհանները

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 02.29-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.52-ին, մարվել՝ 06.50-ին:

Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի՝ Գ. Բ.-ին պատկանող թիվ 4 տան բակում այրվել են նրա ծածկի (մոտ 4 քմ) փայտյա կառուցատարրերը և կուտակած անասնակեր (մոտ 2 տ.): Ջերմահարվել են տան երկու եվրոպատուհանները:

Լրահոս

Դիտել ավելին