Կարևոր իրադարձություններ

ԻՊ-ը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել նաև Նյու Յորքում

19 Նոյեմբեր, 2015 10:04
ԻՊ-ը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել նաև Նյու Յորքում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել նաև Նյու Յորքում: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով մի տեսաուղերձի, որը, ենթադրաբար, նկարահանել են ահաբեկիչները, հայտնում է Ria Novosti-ն:

Տեսանյութում դեմքը ծածկած տղամարդը բաճկոնի տակ պայթուցիկ սարք է թաքցնում: Ըստ CNN-ի՝ խոսքը գնում է մահապարտ-ահաբեկչի մասին, ով մտադիր է Նյու Յորքի մարդաշատ վայրերից մեկում պայթյուն իրականացնել:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ԻՊ-ը ծրագրում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ևս ահաբեկչություն իրականացնել: 

Լրահոս

Դիտել ավելին