ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել է նախարարներին ավելի “բաց” լինել: Վարչապետն ի նկատի է ունեցել, որ կառավարության նիստից հետո նախարարները ետևի մուտքով չհեռանան և բաց լինեն լրագրողների և հանրության համար:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած ծրագրով նախատեսվում է ԴԱՀԿ-ի 34 ծառայողական մեքենաները դարձնել 54: Նախարարի խոսքով՝ ուսումնասիրվել է այդ ավտոմեքենաների հատկացման և ձեռք բերման անհրաժեշտությունը:
Արփինե Հովհաննիսյան ընդգծեց, որ սա ծառայելու է ոչ թե կոնկրետ անձանց այլ բաժիններին: Մեքենաները ձեռք են բերվելու արտաբյուջետային միջոցների հաշվին են լինելու:
Վարչապետը Արփինե Հովհաննիսյանի զեկույցի ժամանակ զայրացավ ասելով.” Էտ վերջում քիչ խոսեք, ոնց որ մի անգամ ասում եմ չե՞ք հասկանում հա”: