Կարևոր իրադարձություններ

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է օրինախախտ, խմած վարորդների ավտոմեքենաներով. ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ռեյդերը. (լուսանկարներ)

19 Նոյեմբեր, 2015 11:49
Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է օրինախախտ, խմած վարորդների ավտոմեքենաներով. ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ռեյդերը. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կեսգիշերից Երևանի ՃՈ աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 37 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ իրենց մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական, մեքենաները վարել են հանդիպակաց երթևեկելի գոտիով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 50-200 հազար դրամի չափով:

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՃՈ-ն շարունակում է ուժեղացված ծառայությունը հանրապետությունում և բոլոր օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից, նրանց վարած տրանսպորտային միջոցներից, հայտնաբերվելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»: 

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին