Փարիզյան ահաբեկչություններից հետո եվրոպացիներն ավելի շատ են սկսել վախենալ փախստականներից։ Մարդիկ վախեցած են, և զարմանալի չէ, որ տեղի են ունենում նմանատիպ միջադեպեր, որն այժմ քննարկում են համացանցում, հայտնում է ռուսական НТВ-ն՝ տեսանյութ ներկայացնելով։
Հագուստի հայտնի ապրանքանիշի խանութի անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել ներս մտնել հիջաբով աղջկան: Ընդ որում` տղամարդը բավականին հարգալից է եղել, սակայն փաստը բավականին բարկացրել է համացանցի օգտատերերին։
Աղջիկը տեղի ունեցածը նկարահանել է տեսախցիկով: Այն հարցին` ինչու իրեն չեն թողնում մտնել խանութ, աշխատակիցը պատասխանել է, որ հիջաբով չի կարելի, որ կանոններն ինքը չի հորինում և որ, հնարավոր է, ամեն ինչ կփոխվի:
Բլոգերները հարյուրավոր բացասական մեկնաբանություններ են գրել։ Ոմանք խոստացել են այլևս երբեք չգնել այդ ընկերության հագուստը: