Կարևոր իրադարձություններ

2015 թ.-ին «Իսլամական պետություն» խմբավորման ամենաարյունալի ահաբեկչական գործողությունները (լուսանկարներ)

19 Նոյեմբեր, 2015 12:14
2015 թ.-ին «Իսլամական պետություն» խմբավորման ամենաարյունալի ահաբեկչական գործողությունները (լուսանկարներ)

13 նոյեմբերի - Փարիզ, Ֆրանսիա

Զինված հարձակում Փարիզի տարբեր վայրերում, որը խլեց 129 մարդու կյանք:

12 նոյեբերի - Բեյրութ, Լիբանան

Մահապարտ-ինքնասպանները ինքնապայթեցման միջոցով սպանեցին ավելի քան 43 մարդու:

31 հոկտեմբերի – Շարմ Էլ Շեյխ, Եգիպտոս

Պայթեցվեց ռուսական A321 օդանավը, որը խլեց 224 մարդու կյանք

10 հոկտեմբերի – Անկարա, Թուրքիա

Մահապարտների ինքնապայթեցման հետևանքով մահացավ 102 խաղաղ ցուցարար: Թուրքական իշխանությունները թեև հայտարարեցին, որ այն իրականացրել են «ԻՊ» մահապարտ-գրոհայինները, սակայն ահաբեկիչներն այդ տեղեկությունը այդպես էլ չհաստատեցին:

Հուլիսի 18 - Բանի Սաադ, Իրաք

Մեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով մահացավ 120 խաղաղ բնակիչ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացավ 130-ը:

Հունիսի 26 – Սուս, Թունիս

Լողափում հրաձիգի արձակած կրակոցների հետևանքով մահացավ 38 բիրտանացի:

Մայիսի 22 – Էլ-Կատիֆ, Սաուդյան Արաբիա

Երկու մահապարտների ինքնապայթեցման հետևանքով մահացավ 21 մարդ:

Մարտի 21 – Սանա, Եմեն

Մահապարտների ինքնապայթեման հետևանքով կյանքից զրկվեց 137 խախաղ բնակիչ:

Մարտի 18 – Թունիս, Թունիս

Զինված գրոհայինները սպանեցին 19 արտասահմանյան զբոսաշրջիկների:

Լրահոս

Դիտել ավելին