Shamshyan.com-ը գրում է. Այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած և նոյեմբերի 18-ին հայրենիք վերադարձված շարքային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը դեռ Ստեփանակերտի հիվանդանոցում է, սակայն այսօր վերադառնալու է ընտանիք: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի նախկին գյուղապետ Գագիկ Սարգսյանը:
Հարցին, թե ինչ է պատմել Անդրանիկը՝ ի՞նքն է հատել սահմանը, թե՞ պատահաբար է հայտնվել հակառակորդի տարածքում, պատասխանեց, որ այս մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, քանի որ Ադրանիկը դեռ բուժզննություն է անցնում և, ըստ նախնական տեղեկությունների, նրա մոտ ամեն բան նորմալ է:
Մեկ այլ հարցին, թե համագյուղացիներն ինչպես են ընդունելու նրա վերադարձը, Գ. Սարգսյանը նշեց, որ ցանկացած դեպքում բոլորն ուրախ են, որ նա վերադարձավ ընտանիք:
Ավելին՝ այստեղ