Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով,- այդ մասին տեղեկացնում է «Football Espana»-ն։
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիսանում է արգենտինացի ֆուտբոլիստի տաղանդի երկրպագուն եւ ցանկանում է նրան տեսնել իր թիմում։ Գործարքը մեծ նշանակություն կունենա, եթե պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռանա թիմից։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 8 խաղում Ագուերոն խփել է 6 գոլ։