Թուրքիայի հարավարևելյան որոշ շրջաններում պարետային ժամը փոխարինվել է հատուկ անվտանգության գոտիներով: Մասնավորապես Հաքքարի, Չուքուրջա, Յուքսեքովա և Շեմդինլի քաղաքները իրենց մոտակա բնակավայրերով, որոնք թվով 32 են, այսօրվանից մինչև դեկտեմբերի 4-ը ժամը 23:59-ը մտել են հատուկ ռազմական անվտանգության գոտի: Հատուկ ռազմական անվտանգության գոտի համարվող բնակավայրերում արգելվում է ցանկացած տեսակի տեղաշարժ, որևէ քաղաքացիական անձի ելք կամ մուտք, պետական և մասնավոր հիմնարկների աշխատանքների դադարեցում, գիշերային ժամերին էլեկտրոէներգիայի անջատում, կապի անջատում, ինչպես նաև երկրի ներքին քաղաքական կյանքի որևէ կերպով մասնակցություն: Հատուկ ռազմական անվտանգության գոտիներում արգելվում է նաև մասնավոր և քաղաքացիական ինքնաթիռների, ուղղաթիռների կամ այլ թռչող սարքերի թռիչքները: