Կարևոր իրադարձություններ

Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է 150 մլն ֆունտ վճարել Բեյլի համար

19 Նոյեմբեր, 2015 16:56
Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է 150 մլն ֆունտ վճարել Բեյլի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ակումբի ղեկավարության հետ համաձայցրել է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի եւ Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենի տրանսֆերը,- այդ մասին տեղեկացնում է «Marca»-ն։

 
Մանչեսթերցիները պատրաստ են 150 մլն ֆունտ առաջարկել ուելսցու համար, իսկ Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի մասին տեղեկություններ չկան։
 
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 7 հանդիպման, խփել 2 գոլ եւ կատարել 5 արդյունավետ փոխանցում, իսկ Ռոբենը 10 խաղում խփել է 5 գնդակ։

Լրահոս

Դիտել ավելին