Կարևոր իրադարձություններ

Զենք-զինամթերք՝ Արմավիրի հեռուստաընկերություններից մեկի հետնամասում

19 Նոյեմբեր, 2015 18:00
Զենք-զինամթերք՝ Արմավիրի հեռուստաընկերություններից մեկի հետնամասում

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հեռուստաընկերության հետնամասում, երկաթե արկղերի մոտ, զենք-զինամթերք է թողել: 
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, տոպրակի մեջ, հայտնաբերել է 1 ծխագլանակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 93 փամփուշտ: 
Կատարվում է հետաքննություն:

Լրահոս

Դիտել ավելին