ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր կայացել է ՀՀ Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու եւ առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հանձնաժողովի անդամների որոշմամբ ՀՀ Նախագահի անվանական թոշակ կստանան 2016 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած մարզիկները եւ նրանց անձնական մարզիչները: Նրանք են հունա-հռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, ազատ ոճային ըմբիշ Լեւան Բերիանիձեն, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, մարզիչներ Գեւորգ Ալեքսանյանը, Սամվել Գեւորգյանը, Արայիկ Բաղդադյանը եւ Աշոտ Գասպարյանը:
Հանձնաժողովի անդամներին տեղեկացվել են նաեւ, որ ՀՀ Նախագահի 2009 թվականի ՆԿ-1-Ն կարգադրության մեջ նախատեսվում են լրացումներ եւ փոփոխություններ՝ հաշվի առնելով միջազգային օրացուցային պլանում կատարված փոփոխությունները: