Կարևոր իրադարձություններ

Ֆեյսբուքը խստացրել է հսկողությունն «ԻՊ»-ի հետ կապ ունեցող յուզերները փակելու կամ վերահսկելու նպատակով

19 Նոյեմբեր, 2015 18:35
Ֆեյսբուքը խստացրել է հսկողությունն «ԻՊ»-ի հետ կապ ունեցող յուզերները փակելու կամ վերահսկելու նպատակով

Ինչպես հիշում ենք, Ֆեյսբուքը հայտարարել էր, որ խստացնելու է հսկողությունը սոցիալական կայքում՝ «Իսլամական պետության» հետ կապ ունեցող յուզերները փակելու կամ վերահսկելու նպատակով:

Ֆեյսբուքի ավտոմատ համակարգը բլոկ էր արել մի աղջկա ըքաունթ, ում անունը ISIS Anchalee էր: Էս աղջիկն անձնագիրը նկարել և ուղարկել է Ֆեյսբուքի թվիթերյան էջին և պահանջել ակտիվացնել հաշիվը, քանի որ իր անունն իրոք ISIS է: 
Այս աղջիկը թվիթթերում գրել էր. «Ֆեյսբուքը մտածում է, որ ես տեռորիստ եմ»:

Դե, բնականաբար, ակտիվացրել են այդ աղջկա հաշիվը, բայց աշխարհում ISIS անունով շատ մարդիկ կլինեն, ովքեր անկախ իրենցից կլինեն Ֆեյսբուքի թիրախում, որն էլ հնարավոր է՝ կրկին փակի ընդհանրապես կապ չունեցող հաշիվներ:

Փառք աստծո, որ այդ «Իսլամական պետության» անունը Ռուբեն, Սարգիս, Արսեն կամ Հայաստանում տարածված ինչ-որ անվան հետ չի համընկնում, այլապես պատկերացնո՞ւմ եք՝ ինչ խնդիրներ կունենայինք:

Ռուբեն Խաչատրյան. ֆեյսբուք: 

Լրահոս

Դիտել ավելին