Կարևոր իրադարձություններ

Սիրիական ճգնաժամում Թուրքիան ամենաբացասական դերն է խաղում. Ասադ

19 Նոյեմբեր, 2015 18:40
Սիրիական ճգնաժամում Թուրքիան ամենաբացասական դերն է խաղում. Ասադ

«Ջաբաթ ան-նուսրա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցներին Թուրքիայի կողմից ցուցաբերվող համակողմանի օգնությունը ամենաբացասական դերն է խաղում սիրիական ճգնաժամում: Այս մասին «Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական պարբերականի հետ զրույցում նշել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Թուրքիան ամենաբացասական դերն է խաղում մեր ճգնաժամում: Դա անմիջականորեն կապված է Էրդողանի և Դավութօղլուի հետ, այն գաղափարախոսության հետ, որը նրանք կրում են իրենց սրտերում, դա «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությունն է»,- աղբյուրի փոխանցմամբ նշել է Ասադը:

Լրահոս

Դիտել ավելին