Կարևոր իրադարձություններ

Իրանն առաջիկա 2 տարում կստորագրի 20-30 միլիարդ դոլարի նավթային համաձայնագրեր

19 Նոյեմբեր, 2015 21:33
Իրանն առաջիկա 2 տարում կստորագրի 20-30 միլիարդ դոլարի նավթային համաձայնագրեր

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Իրանն առաջիկա 2 տարում կստորագրի 20-30 միլիարդ դոլարի նավթային համաձայնագրեր։

Զանգանեն ընդգծել է, որ նման թվեր հնչեցնելիս հաշվի է առել նավթի ներկայիս գները։ Նա հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը կհանգեցնի Իրանում նավթի արդյունահանման մեծացմանը, և մի շարք երկրների նավթային պարտքերը ստանալուն, ինչն անհնար էր դարձել պատժամիջոցների պատճառով։

Նախարարն այդ պլանում հիշատակել է Հնդկաստանը, ԱՄԷ-ն ու Ճապոնիան։

Լրահոս

Դիտել ավելին