Նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչը՝ Աբդելհամիդ Աբաուդը, սպանվել Է Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն Դենի արվարձանում իրականացված ոստիկանական հատուկ գործողության ընթացքում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես»-ը՝ հղում անելով Ֆրանսիայի դատախազությանը:
Ավելի վաղ BFM հեռուստաալիքը հաղորդել Էր, որ Բելգիայի ոստիկանությունն ունի Աբաուդի ԴՆԹ-ի նմուշները եւ դրանք արդեն ուղարկել Է ֆրանսիացի գործընկերներին:
«Վաշինգտոն պոստ» թերթի տվյալներով՝ Աբաուդն սպանվել Է նոյեմբերի 18-ին Սեն Դենիում ֆրանսիական հատուկ ծառայությունների հատուկ գործողության ընթացքում:
Ինչպես հաղորդվում Է, ոստիկանությունը ԴՆԹ-ի անալիզի Է դիմել այն շենքի գրոհի արդյունքում ոչնչացված երկու ահաբեկիչների մարմինների ճանաչման համար, որտեղ նրանք թաքնվում Էին:
Աբաուդը վաղուց Էր հայտնի Բելգիայի հատուկ ծառայություններին: 2013 թվականին նա մեկնել Էր Սիրիա՝ կռվելու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմում: Բացի այդ, նա ծայրահեղական գաղափարների ակտիվ քարոզչություն Էր վարում Համացանցում եւ ԻՊ-ի տեսահոլովակների պատրաստման մասնակիցներից մեկն Էր, որոնք ցուցադրում Էին նաեւ անզեն մարդկանց սպանություններ:
2014 թվականին ահաբեկիչը մի շարք ուղեւորություններ Է կատարել Սիրիայից Բելգիա ու հակառակ ուղղությամբ, եւ իսլամիստական բջիջ Է ստեղծել Վերվիե քաղաքում, որը ոստիկանության կողմից ոչնչնացվել Էր 2015 թվականի հունվարին:
Բելգիայի իրավապահները Աբաուդին կասկածում են տարվա սկզբին երկրի տարածքում մի շարք հարձակումների կազմակերպման մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: