Կարևոր իրադարձություններ

Իշխան Զաքարյանի խնամին՝ վերաքննիչի դատավորի հավանական թեկնածու

19 Նոյեմբեր, 2015 21:08
Իշխան Զաքարյանի խնամին՝ վերաքննիչի դատավորի հավանական թեկնածու

Օրերս վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը նշանակվել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, ինչի արդյունքում այժմ վերաքննիչ քաղաքացիական դատարանում թափուր տեղեր են առաջացել:

Տարածված տեղեկությունների համաձայն, վերաքննիչի թափուր պաշտոնի հավակնորդներից մեկը Կոտայքի մարզի դատավոր Սլավիկ Թորոսյանն է, ով Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանի խնամին է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած վերջին հայտարարագրի տվյալներով, Սլավիկ Թորոսյանը տարեկան ստանում է 8,127,570 դրամ աշխատավարձ, այսինքն ամսական Թորոսյանն ունի մոտ 677.000 դրամ աշխատավարձ:

Սլավիկ Թորոսյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և վերջում կազմել են 30,000,000. դրամ և 10,000 դոլար:

Իսկ ահա Թորոսյանի խնամու՝ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած վերջին հայտարարգրի համաձայն, նրա տարեկան աշխատավրձը կազմում է 9,513,108, դրամ, իսկ ամսական աշխատավարձը համապատասխանաբար մոտ 7,93000 դրամ:

Հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 22,750,000. դրամ, 2,800 եվրո, իսկ ահա հարկային տարվա վերջում դրանք նվազել են կազմելով 18,000,000 դրամ: Փոխարենն ավելացել են եվրոյով միջոցները՝ 3,500: Նշենք, որ հարկային տարվա վերջում Զաքարյանը հայտարարագրել է նաև 14,000 դոլար:

Իսկ ահա Նախշուն Տավարացյանը, ում և հավակնում է փոխարինել Սլավիկ Թորոսյանը, վերջին հայտարարագրի տվյալներով, տարեկան ստանում է  13,563,072.00 դրամ աշխատավարձ,այսինքն նրա ամսական աշխատավարձը կազմում  է մոտ 1.130.000 դրամ:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին