Ռուսական ռմբակոծիչները` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերին երրորդ զանգվածային հարվածի ընթացքում ոչնչացրել են շտաբ գրասենյակը, 3 խոշոր նավթային համալիր և նավթի թորման կայան: Այս մասին հայտնել է ռուսական զինուժի ներկայացուցիչ Անդրեյ Կարտապոլովը, հաղորդում է TASS-ը:
«Հարվածների արդյունքում ոչնչացվել են շտաբ գրասենյակը, վառելանյութի և զինամթերքի 3 պահեստ, պայթուցիկ նյութերի արտադրման գործարան, հրամանատարական կետ, ականանետների արտադրման և վերանորոգման արհեստանոց, ինչպես նաև երեք նավթային համալիր և նավթի թորման կայան»,- ասել է Կարտապոլովը: