Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խստացնում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ռազմավարությունը և կոչնչացնի գրոհայինների նավթային ենթակառույցները: Այս մասին նա ասել է MSNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Մենք պատրաստ են ք փոխել մեր մասնակցության կանոնները: Մենք փոխել ենք ռազմավարությունը` ինչպես բենզատարների դեպքում»,- հայտարարել է Քարթերը` նկատի ունենալով ԴԱԻՇ-ի բենզատարների ավտոշարասյան վրա վերջերս տեղի ունեցած հարձակումը:
Նա հստակեցրել է, որ նախկինում ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը խուսափում էին նման օբյեկտների հարվածելուց, քանի որ նավթային ոլորտում զբաղված է նաև ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո ապրող քաղաքացիական բնակչությունը: Սակայն Փարիզի ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ը որոշել է փոխել ռազմավարությունը` նկատի ունենալով այն, որ նավթային ոլորտում ստացված եկամուտները ահաբեկիչների ֆինանսավորման հիմքն է: