Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է ռուսական օդուժի հարվածների արդյունքում սպանված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարների անունները։ Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ կառավարmան ղեկավար Անդրեյ Կարտապոլովի հայտարարությանը։
Նա հստակեցրել է, որ Սիրիայում «ԻՊ»-ի զինյալները ճանաչել են ռուսական ավիացիայի հարվածների արդյունքում Հալեպի շրջանում գործող երեք դաշտային հրամանատարների սպանությունը։
«Զինյալները ճանաչել են ռուսական օդուժի հարվածների արդյունքում սպանված Հալեպի շրջանում գործող դաշտային հրամանատարներ Աբու Նուրլբագասի, Մուհամեդ իբն Հայրաթի, Ալ-Օքաբայի մահը»,- նշել է Կարտապոլովը։
Կարտապոլովը ընդգծել է, որ «Իդլիբում գործող խմբավորումների առաջնորդների հայտարարության համաձայն, ահաբեկիչների դիրքերին կատարված հարվածների արդյունքում զինյալները մեծ կորուստներ են կրել»։