Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Փարիզի ահաբեկչությունների հետաքննությունը և Սիրիայի դրությունը, հաղորդում է RIA Novosti-ն:
Հստակեցվում է, որ պետության ղեկավարները քննարկել են տարածաշրջանում երկրների ռազմական համագործակցությունը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Օլանդի` Վաշինգտոն կայանալիք այցի հետ կապված: