Armlur.am-ը գրում է.
Հոկտեմբեր-նոյեմբերին կարծես թե արտարժույթի շուկան լիովին հանդարտվեց և ՀՀ դրամը թեկուզ և որոշ շեղումներով, բայց շարունակում է իր արժևորումը` ապացուցելով, որ երբեմն կանխատեսումներն իրականանում են: Իհարկե, եթե այդ կանխատեսումներն հիմնված են իրական ցուցանիշների և տնտեսական իրավիճակի վրա: Հակիրճ ներկայացնենք որոշ նկատառումներ:
Պաշտոնական տվյալներով, այս տարվա ինն ամիսների ընթացքում ներմուծումը նվազել է ավելի քան 30 %-ով: Տարեվերջին ավելանում է նաև հարկային մուտքերի հավաքագրման ծանրաբեռնվածությունը, որն իր հերթին սովորաբար նպաստում է դրամի արժևորմանը: «Ավանդույթի» համաձայն Նոր տարվան ընդառաջ աճում են տրանսֆերտների ծավալները` հանգեցնելով դոլարի փոխարժեքի նվազմանը: Դրա հետ մեկտեղ մենք մեր փորձով համոզվեցինք, որ այլ հավասար պայմաններում արտաքին գործոնները հայաստանյան շուկայի վրա որևէ լուրջ ազդեցություն չեն թողնում: Ուստի դրամի արժևորման բոլոր նախադրյալներն առկա են: Այն կարծիքը, որ դրամը շարունակելու է արժևորման միտում ցուցադրել օրերս Ազգային ժողովում հնչեցրեց նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Բայց այս պատկերը կարող է հիմնովին փոխվել կախված բնակչության սպասումներից, որոնք երբեմն անտեղի բացասական են: Շատ դեպքերում ժողովրդի կարծիքն արժույթի շուկայում, արի ու տես, որ որոշիչ դեր ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/446659/